Ամանորը «երկարեց». որ օրերը կլինեն ոչ աշխատանքային. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարության`ամանորյա տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ ամանորյա տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին: Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագիծը հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին` թավշյա հեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2019 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։ Այսինքն` ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը։ Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ընդամենը 3 օր։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս