Առաջին մրցանակը` Փարիզից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին Փարիզում կայացած Լեոպոլդ Բելլանի անվան միջազգային ամենամյա մրցույթում հայ դաշնակահար Նարեկ Գալոյանը և ռուս դաշնակահարուհի Մարիա Եսաուլովան գրավել են 1-ին մրցանակը` դաշնամուրային դուետ անվանակարգում:

Լեոպոլդ Բելլանի անվան մրցույթը Փարիզի ամենահին մրցույթներից է (1926թ), որի դափնեկիրներից են հայտնի կոմպոզիտոր Օլիվեր Մեսսիանը, Կատյա և Մարիել Լաբեք դաշնամուրային դուետը, դաշնակահար Պասկալ Դեվուայոնը և այլք:

Նարեկ Գալոյանի և Մարիա Եսաուլովայի համագործակցությունը սկսվել է 2017 թվականի դեկտեմբերին, և սա նրանց 3-րդ հաղթանակն է միջազգային ասպարեզում:




Լրահոս