Պյոտր Սվիտալսկին ընտրությունները ուշացած է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ն հույս ունի, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով:  Այս մասին այսօր Երևանի Մամուլի ակումբի կազմակերպած սեմինարի ժամանակ նշեց ՀՀ-ում  ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, թե ներկայիս իշխանությունները իրենց խոստացել են, թե արդար ընտրություններ են լինելու և դա կարևոր է:

Հարցին` ինչպես է Եվրոպան վերաբերվում այն հանգամանքին, որ ընտրությունները, Սվիտալսկին խոստովանեց, որ իրենց համար ավելի լավ կլիներ, եթե ամռանը անցկացվեր: Նրա խոսքով, դժվար էր աշխատել այն իրավիճակում, երբ խորհրդարանում մեկ քաղաքական ուժ էր իշխում, կառավարությունում` մեկ այլ: Նա նշեց, թե իրենց մոտ պաշտոնական դիրքորոշում չկա, և իրենք չեն ուզում խառնվել:




Լրահոս