Ուրախ էի, երբ Մոդրիչը ստացավ ՖԻՖԱ-ի մրցանակը. Չավի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ խաղում է քաթարյան «Ալ-Սադդ» թիմում, նշել է, որ ուրախ է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար:

Հիշեցնենք, որ վերջինս ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի վարկածներով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ.

«Մոդրիչը խելացի ֆուտբոլիստ է և ֆիզիկապես շատ ավելի ուժեղ է, քան ես:Ուրախ էի, երբ նրան հանձնեցին ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Ակումբային պատկանելիության մասին խոսք լինել չի կարող, երբ դու խոսում ես լավագույն ֆուտբոլիստի մասին»,- Չավիի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն:




Լրահոս