
Նոյեմբերի 3-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մեյմանդար կոչվող շուկայի մոտակայքում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Գայ գյուղի վերջնամասում կայանած ԶԻԼ 130 մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թափքում և կցորդիչում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է Ս. Օ.-ին պատկանող բեռնատարի թափքը, կցորդիչը` մասամբ և մոտ 450 հակ անասնակեր: