Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է «Ֆրայբուրգի» հետ ոչ-ոքի (1:1) խաղի մասին:
«Մենք լավ էինք սկսել, բավականին հետաքրքիր խաղ էինք ցուցադրում: Փորձում էինք գրոհել եզրերով, սակայն մրցակիցը կարողանում էր լավ պաշտպանվել:
Արդյունքում ստիպված եղանք խաղը տեղափոխել կենտրոն, սակայն դա էլ մեզ մոտ այդքան լավ չստացվեց:
Պարտավոր էինք պահել հաղթական հաշիվը: Չպետք է թույլ տայինք մրցակցին խաղ վերադառնալ»,- ասել է նա: