
Նոյեմբերի 3-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 21:05-ին:
«Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: