Ինդոնեզիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

korrespondent.net-ը փոխանցում է, որ Ինդոնեզիայում կրկին երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը կազմել է 5.2 բալ:

Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 50 կմ խորության վրա:

Ցունամիի վտանգ առայժմ չի հայտարարվել, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.1 և 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հաջորդել է հզոր ցունամին: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 1200 մարդ:




Լրահոս