
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկում են գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:
Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ նշելով, որ «այս նշանակման շուրջ ինտրիգն այն է, որ թափուր պաշտոնին հավակնում է Հայաստանը, որի շնորհիվ էլ այն թափուր է դարձել»:
Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ վերջակետ կդրվի ՀԱԿՊ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել, երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ յուրի Խաչատուրովին: