
Այսօր` ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների հիմքով բուժկենտրոնի նախկին ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։