Ինչպես հայտնի է` Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Հայտնի է նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020 թվականը: Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը կառաջադրի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է. սա նշանակում է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում պահպանելու է իր դիրքը: