Beeline-ը հայտարարում է Վարդենիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Վարդենիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:
«Հայաստանի հինգ քաղաքների բնակիչներն արդեն կարող են օգտվել Beeline-ի գերարագ ինտերնետից, որն իր հատկություններով մոտ է օպտիկա-մանրաթելայինկապին։ Դա հնարավոր դարձավ Beeline-ի կողմից լարային ենթակառուցվածքներ կատարած զգալի ներդրումների շնորհիվ։ Մենք կշարունակենք զարգացնել մեր լարային ու անլար ցանցերը, և Հայաստանի բնակիչները շուտով կտեղեկանան նոր տեխնոլոգիաների և ծառայությունների մասին, որոնք հասանելի կլինեն իրենց քաղաքներում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, բաժանորդագրվել Neo Max ծառայությունների փաթեթներին, որոնք հնարավորություն են տալիս ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչև 50 րոպե խոսելաժամանակ այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցերում, մինչև 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաև ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ: Neo Max+ ծառայությունների փաթեթի օգտագործման առաջին ամիսն անվճար է: