Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրի փոփոխությունը կլինի առաջիկայում կայանալիք համաժողովի ժամանակ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` այս պահին համաժողովի ժամկետ դեռ նշված չէ:
Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ պատրաստվում է ՔՊ ցուցակով առաջադրվել պատգամավորի թեկնածու: Նա ասաց, որ կառաջադրվի այն տարածքում, որտեղ նախորդ տարի առաջադրվել է և շատ ձայներ է հավաքել՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: