Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում հայտնեց Լիլիթ Մակունցը:

«Ռեյտինգային կարգով մասնակցելու եմ ընտրություններին Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում, իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով կորոշենք, թե ինչ ենք անելու: Մեր շեշտադրումն այն է, որ ունենանք, թե լավ կառավարություն, թե լավ խորհրդարան»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցել է նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, որպեսզի ամրագրի իր պաշտոնական կարգավիճակը:




Լրահոս