ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու Երևանում գործող խանութներից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, Երևանում գործող հագուստի խանութներից մեկում, միմյանց օժանդակելու միջոցով, գաղտնի հափշտակել են հագուստներ՝ պատճառելով զգալի չափի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել և զննվել են դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես են քննությամբ չպարզված 3 անձինք միմյանց օժանդակելով հափշտակում խանութում առկա որոշ հագուստներ:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին