Առաջարկն անձամբ Էդմոն Մարուքյա՞նն է արել. խմբագիրը` ԼՀԿ ցուցակում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ» թերթի եւ 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընդգրկվել «Լուսավոր Հայաստանի» համամասնական ընտրացուցակում։ Առաջարկն անձամբ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն է արել, ով մտերիմ է Բաբաջանյանի հետ։ «Ես կարող եմ ասել, որ մենք բանակցում ենք հանրային գործիչների հետ»,- մեր հարցին այսպես պատասխանեց Մարուքյանը։ Իսկ Արման Բաբաջանյանի անո՞ւնը… «Անուններ չեմ կարող հրապարակել»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս