Բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285 հազար դրամ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին մեկնարկել և 5-ին ավարտվել է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1734-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանությունը:

Բազմաբնակարան շենքերում նախատեսված 265 բնակարանների և ավտոկայանատեղիների համար կայացած վիճակահանությանը մասնակցել են բնակարան ձեռք բերելու հավակնորդ 465 պետական ծառայողներ:

Վիճակահանության ավարտին 258 բնակարաններ գտել են իրենց շահառուներին, իսկ 7 բնակարան շահող հավակնորդ չի ունեցել:
Չխաղարկված 7 բնակարանների համար կրկին կկազմակերպվի վիճակահանություն, որի մասին սահմանված կարգով կիրազեկենք:
Բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285 հազար դրամ է, հարդարված` 310.000, ավտոկայանատեղիի արժեքն է` 1.950.000 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:




Լրահոս