ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումների և ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն` սեպտեմբերի 2-ից զինված ուժերում անցկացվել են 2019թ. ուսումնական տարվա պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքները:
Զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկվել էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների սպաներ: Պլանավորման աշխատանքները համակարգել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչությունը` վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի ղեկավարությամբ:
2019 ուսումնական տարվա պատրաստության միջոցառումները պլանավորվել են` հաշվի առնելով զինված ուժերին առաջադրված խնդիրները, առկա մարտահրավերները, ժամանակակից մարտի պահանջներին համապատասխանող զորքերի խնդիրները, ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումները, ինչպես նաև 2018թ.-ի պատրաստության ընթացքում առաջացած խնդրահարույց հարցերը:
ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչություններում և զորամիավորումներում պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքների ավարտից հետո նոյեմբերի 6-ին պլանները ներկայացվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի համաձայնեցմանը: