Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ընդդեմ ԼԳԲՏ ֆորումի: «Մենք չենք հանդուրժելու»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:
Նրանք պահանջում են Հայաստանում ընդունել միասեռականության քարոզն արգելելու մասին օրենք:

Հանրահավաքից հետո երթ կանցկացվի Երևանի փողոցներով:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հայտարարել է, որ Երևանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու` որպես օրինակ բերելով հարևան Վրաստանում դրա հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը:
































