Դինա Ակոպովնայի պատմության հետքերով. ինչպես հաղորդավարուհին ինքնակամ ներկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ բացատրական աշխատանքների համար Ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել հայտնի հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը` Դինա Ակոպովնան: Դիանա Գրիգորյանը փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր, քանի որ ԱՄՆ-ում նրան մեղադրանք է առաջադրվել մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել այս թեմային` տեղեկացնելով, որ ԱՄՆ իրավապահները բացահայտել էին, թե ինչպես է ՀՀ քաղաքացիներին պարի կեղծ վկայագրերով տրամադրվել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ, որոնք կբավարարեին «P-3» տեսակի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու պահանջները: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 47-ամյա Ստելլա Բոյաջյանին Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանին:

Այս գործի շրջանակներում անցնում էր նաեւ հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը: Ի դեպ, մինչեւ թավշյա հեղափոխությունը հաղորդավարուհին վստահաբար պնդում էր , որ այդ ամենի հետ կապ չունի եւ, առհասարակ, ԱՄՆ մուտքի արտոնագրից չի զրկվել, սակայն այսօր արդեն ինքնակամ ներկայացել է իրավապահներին:




Լրահոս