ՀՀԿ-ն 200 հոգուց բաղկացած ցուցակ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության շուրջ ՀՀԿ-ում ակտիվ քննարկումները դեռ շարունակվում են: Այդ հարցը հավանաբար կորոշվի ՀՀԿ առաջիկայում կայանալիք համաժողովին: Ըստ այդմ, արդեն ի մի են բերվում կուսակցության հնարավորություններն ու թեկնածուները:

Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ընտրություններին ՀՀԿ-ում ցանկանում են ունենալ 200 վարկանիշային թեկնածուներ, ովքեր նաեւ լինելու են կուսակցության համամասնական ցուցակում: Այսինքն՝ չի լինի այնպես, որ մի մասը միայն համամասնական ցուցակում լինի, մյուս մասն էլ լծվի ձայն բերելու գործին ռեյտինգային կարգով: Ընդ որում, ՀՀԿ-ում արդեն հաշվարկներ են տեղի ունենում, թե որ թեկնածուն որքան ձայն կարող է բերել կուսակցությանը:

Սակայն հստակ է, որ մինիմալ չափը նախատեսված է 500 ձայնը. այսինքն` կուսակցությունում հույս ունեն, որ 200 թեկնածուներից յուրաքանչյուրը կկարողանա 500 ձայն բերել կուսակցությանը` օգնելով հայտնվել ԱԺ-ում: Նկատենք, որ ՀՀԿ-ում մեծ կարծիք ունեն իրենց հնարավորությունների մասին, եւ ՀՀԿ-ական թեկնածուներից հատուկենտ մարդիկ են կարողանալու իսկապես 500 ձայն ստանալ:




Լրահոս