
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն հրապարակվել են ընտրացուցակները: Եվ հետաքրքիր թվերի ենք ականատես լինում: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ: Այս տարվա տվյալների համաձայն, ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ: Այսինքն, նախորդ տարվա համեմատ ընտրողների թիվը նվազել է 13 հազար 552 ընտրողով: Սա, թերեւս, պատահական չէ. ի վերջո իշխանություններն իրապես ձեռնամուխ են եղել ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում՝ ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում