Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի հետ, ով կառաջադրվի Աջափնյակ, Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջաններում:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում