ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրեսում ամբողջ թափով ընթանում են մարտի 17-ին կայանալիք հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները»,-Tert.am-ին տեղեկացրել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` հավելելով, որ այժմ իրենք զբաղված են իրազեկման աշխատանքներով, ինչպես նաեւ նախատեսում են մինչ հանրահավաքը մարզային հանդիպումներ անցկացնել:«Այս պահին ամբողջ թափով ընթանում են հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: Դրա համար օգտագործվելու է բոլոր քաղաքական գործիքների սպեկտրը, որ հայտնի է մարդկությանը»,-նշել է Մուսինյանը:ՀԱԿ առաջիկա հանրահավաքը եւս կանցկացվի Մատենադարանին հարող տարածքում, քանի որ Երեւանի քաղաքապետարանն այս անգամ եւս մերժել է Ազատության հրապարակում հանրահավաքն անցկացնելու ՀԱԿ-ի հայտը՝ առաջարկելով օգտագործել Մատենադարանին հարող տարածքը: Քաղաքապետարանն իր մերժումը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ»: Հանրահավաքից հետո երթ անցկացնելու մասին ընդդիմության հայտը Երեւանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:Երթը կանցկացվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով:Երեւանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակը չտրամադրելու որոշման մասին Մուսինյանն ասաց. «Մեզ համար այլեւս քաղաքապետարանի որոշումները նշանակություն չունեն»:ՀԱԿ-ի վերջին հանրահավաքն անցկացվել է մարտի 1-ին, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց 15 կետից բաղկացած պահանջագիր: ՀԱԿ-ի առաջնորդը հայտարարել էր, որ մարտի 17-ին կայանալիք հանրահավաքում կքննարկվեն ու համապատասխան եզրակացություններ կարվեն այն մասին, թե ինչ ընթացք կստանա ու ինչպիսի արձագանքի կարժանանա իրենց հայտարարությունը:




Լրահոս