«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը ճշգրտել է ընտրացուցակները, եւ պատկերը խոսուն է: Նախորդ տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկվածների համեմատ այժմ թիվը նվազել է 13 հազար 552-ով: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ:
Այս տարվա տվյալների համաձայն` ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ: Սա, թերեւս, անուղղակի ապացույցն է այն բանի, որ նախկին իշխանությունների օրոք ընտրացուցակներն առավել քան ուռճացված են եղել: Ու երբ իշխանություններն իրապես ձեռնամուխ եղան ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն, միանգամայն այլ պատկերի ականատես եղանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ամենաշատը ընտրողներիթիվը նվազել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում՝ 10 հազար 764-ով, այն ընտրատարածքներում, որտեղից նախկին իշխանությունները «որքան ուզում, այնքան խփում էին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: