Վերջնական որոշումը` այսօր. ովքեր են ԲԴԽ անդամի թեկնածուները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ռուզաննա Հակոբյանի՝ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ ընտրվելուց հետո թափուր է մնացել ԲԴԽ անդամի տեղը։ Վաղը կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու է ընտրելու։

Մեր տեղեկություններով՝ թեկնածուները 3-ն են՝ վճռաբեկ դատարանի անդամներ Սուրեն Անտոնյանը, Ստեփան Միքայելյանը եւ Նախշուն Տավարացյանը։ Կարծիք կա, որ գենդերային համամասնությունը պահպանելու համար հեռացած կնոջը պետք է կին փոխարինի, բայց այդ դրույթը միանշանակ չէ, ուստի թեկնածուին կորոշի դատավորների՝ այսօր հրավիրվելիք ընդհանուր ժողովը։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս