Ազգային ժողովի վերջին օրերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած վեցերորդ գումարման խորհրդարանն արդեն լուծարվել է իրավունքի ուժով, սակայն առաջիկա երեքշաբթի` նոյեմբերի 13-ին, մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ նախատեսվում է մի շարք կարեւոր հարցերի քննարկում, այդ թվում` 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն այս օրերին քննարկվում է համատեղ հանձնաժողովների նիստերում:

Իսկ այսօրվանից էլ սկսվելու են մշտական հանձնաժողովների նիստեր, որի ժամանակ կրկին քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք կընդգրկվեն հերթական նիստերի օրակարգերում: Եվ, թերեւս, սա կլինի վերջին քառօրյան, եթե քվորում ապահովվի, քանի որ հաջորդ նիստերի անցկացման ժամանակացույցը լինում է դեկտեմբերի 4-ը, իսկ այդ օրերին ուժերը զբաղված են լինելու նախընտրական քարոզարշավով եւ ժամանակ չեն հատկացնի արդեն իսկ լուծարված խորհրդարանի նիստերին մասնակցելու համար: Թերեւս, չի բացառվում անգամ, որ նոյեմբերի 13-ին գումարվող նիստերն էլ քվորման բացակայության պատճառով հարցականի տակ դրվեն:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս