ՀՀ կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդից գումար կտրրամադրվի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Այսօր որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2 միլիարդ 707 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,2 մլն դրամ: