Ամեն ինչից մի քիչ-մի քիչ․ փոխնախարար Արտակ Քամալյանը, պարզվում է` այնքան էլ աղքատ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, պարզվում է` այնքան էլ աղքատ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հայտարարագրել է երկու բնակարան, «Audi Q5» եւ «Audi Q7 3.0 L» մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը 4 ընկերությունում բաժնետոմսեր ունի 91 հազար 725 դոլարի եւ 795 հազար 870 ռուսական ռուբլու չափով, եւ 13 հազար 222 դոլարի չափով պարտատոմսեր:

Քամալյանի դրամական միջոցները կազմում են 145 հազար եվրո, 393 հազար դոլար, 1100 ֆունտ ստեռլինգ, 24 հազար 500 շվեցարական ֆրանկ եւ 200 հազար ռուբլի: Որպես եկամուտ փոխնախարարը հայտարարագրել է սեփական աշխատավարձը` երկու աշխատանքի վայրից ստացած: Ի դեպ, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ այն կազմել է ընդհանուր 365 հազար ռուբլի:




Լրահոս