«Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ քննարկումները շարունակվում են, սակայն նրանց նախընտրական ցուցակում ներգարվվելու են նաեւ այլ անձինք, անկուսակցական գործիչներ, այդ թվում այլ կուսակցություններից նախկին ներկայացուցիչներ, ովքեր կա՛մ բացահայտ կլինեն ցուցակում, կա՛մ պարզապես կաջակցեն նրանց:
Ամենաուշը նոյեմբերի 10-ին ցուցակը վերջնական տեսք կունենա: Հետաքրքիր է, որ Արամ Սարգսյանին աջակցելու եւ որպես վարկանիշային թեկնածու առաջադրվելուն դեմ չեն նաեւ ԵԿՄ-ի այն գործիչները, ովքեր հենց նրան էին տեսնում ԵԿՄ նախագահի պաշտոնում: