«Իմ քայլը» դաշինքում ակտիվորեն շարունակվում են նախընտրական ցուցակի կազմման աշխատանքները: Արդեն իսկ պարզ է, որ վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են գրեթե բոլոր նախարարներն ու մարզպետները, սակայն, ամեն դեպքում, վարկանիշային ընտրակարգը դաշինքին բարդ իրավիճակի առջեւ է կանգնեցրել, քանի որ պետք է լինեն այնպիսի թեկնածուներ, ովքեր կկարողանան ձայներ բերել իրենց անձով: Ու այս իմաստով ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի հատկապես Լոռու մարզում:
Ինչո՞ւ, որովհետեւ այստեղ հավանաբար վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ-ից, Էդմոն Մարուքյանը` «Լուսավոր Հայաստան»-ից, որոնք որպես անհատ ընկալված են մարզում: Այս ընտրատարածքում հիմնական թեկնածուն լինելու է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Եւ իրավիճակը մի փոքր կարող է փրկել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, եթե որոշի առաջադրվել հենց այդ մարզում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: