Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը եւ դատաձգաբան-փորձագետ Ա.Հ-ն ներգրավվել են որպես մեղադրյալներ ապացույցներ կեղծելու համար: Վահագն Հարությունյանի եւ Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փորձագետ Ա.Հ-ն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանն է: Նա ոստիկանության համակարգում աշխատել է 5 տարի, որից հետո դուրս է եկել եւ երկար տարիներ է, ինչ չի ապրում Հայաստանում: