Beeline-ի բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29 տարի առաջ Որակի եվրոպական կազմակերպությունը ՄԱԿ-ի աջակցությամբ նոյեմբերի երկրորդ հինգշաբթին հայտարարեց ՄիջազգայինՈրակի օր։ Beeline-ում այդ միջոցառումն այսօր անցավ ընկերության բաժանորդների մասնակցությամբ։

Beeline-ի 12 բաժանորդ հրավիրված են եղել հանդիպելու ընկերության գլխավոր տնօրենի հետ և մասնակցելու շրջայցի։ Միջոցառմանը մասնակցելու համար ընտրվել են այն բաժանորդները, ովքեր առավել ակտիվ են գնահատում ընկերության ծառայությունները և հետադարձ կապ են թողնում, դրանով իսկ հնարավորություն տալով ընկերությանը բարձրացնել ծառայությունների որակը և դարձնել դրանք ավելի պարզ և հարմար։

«Ես երջանիկ եմ ողջունել Beeline-ումմեր ամենաակտիվ բաժանորդներին, ովքեր պարբերաբար ժամանակ են տրամադրում հարցումներին և արտահայտվում են ծառայությունների որակի և հարմարավետության մասին։ Եթե մենք տեսնում ենք, որ հաճախորդի պատասխանի մեջ կան ցածր գնահատականներ կամ մասնակցություն պահանջող մեկնաբանություններ, մենք նրա հետ կապվում ենք և օգնում ենք խնդիրների լուծման հարցում։ Բոլոր՝ թե դրական, թե բացասական գնահատականները մեզ օգնում են արագ և ճիշտ գնահատել ծառայության որակը, անհրաժեշտ փոփոխությունները կատարել, զարգանալ և լինել հաճախորդների հանդեպ ամենաուշադիր ընկերությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարվա սկզբից Beeline-ը մշակել է հաճախորդներից ստացված ավելի քան 50 000 պատասխան և գնահատական։ Հիմնականում Beeline-ի աշխատակիցների սպասարկումը ստացել է ամենաբարձր գնահատականները։ Այդ հետադարձ կապի հիման վրա փոփոխություններ են կատարվել որոշ սակագներում և ծառայություններում, ինչպես նաև նոր ծառայություններ և ակցիաներ են գործարկվել։

Նշենք, որ 2018 թ․ նոյեմբերի 5-ից 11-ը նշվում է Որակի եվրոպական շաբաթը, որն անցնում է «Որակը հաջողությու՜ն է» կարգախոսով։




Լրահոս