ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը: Ինչպես այսօր ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանը ցանկանում է երկարաձգել իր նախագահությունը, սակայն կազմակերպությանը պետք է  «նորմալ գործող քարտուղար»:

«Մեր կանոնադրությամբ այբուբենով Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Իհարկե Հայաստանը ցանկանում է ինքը շարունակել: Բոլոր մյուս երկրների ղեկավարներն ասել են, որ մնում է մի տարի, նա չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել: Այդ պատճառով մեզ պետք է նորմալ քարտուղար` Բելառուսի կողմից», – ասել է Նազարբաևը:

Հավելենք, որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 7-ին:




Լրահոս