Իշխանության ներսում քննարկումներ են. ի՞նչ փոփոխություններ կլինեն կառավարության կազմում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ՀՀ կառավարության կազմը կարող է միանգամայն այլ տեսք ունենալ: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քաղաքական որոշում է կայացվել, որ իրենց անդամ նախարարները պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմա իշխանության ներսում քննարկումներ են ընթանում, որ եթե նախարարներից ոմանք ռեյտինգային ընտրակարգով հավաքեն բավարար քվե ու ընտրվեն պատգամավոր, ապա կվերցնեն իրենց մանդատը` պորտֆելը զիջելով այլ թիմակիցների, մանավանդ, երբ նախարարներից ոչ բոլորն են այս ընթացքում փայլել իրենց պրոֆեսիոնալիզմով: Ու եթե ակնհայտ են խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները` մեծամասնություն կկազմի «Իմ քայլը» դաշինքը, եւ Նիկոլ Փաշինյանը կրկին կընտրվի վարչապետ, ապա դեռ պարզ չէ ապագա կառավարության կազմը, թե ովքեր են լինելու նախարարները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս