Ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ կողմից ետ կանչելուց հետո Բելառուսն ուզում է վերցնել կառույցի նախագահությունը:

Այս հարցում Բելառուսին սատարում է Ղազախստանը, իսկ ՌԴ-ն, որի տեսակետը ՀԱՊԿ-ում վճռորոշ նշանակություն ունի, դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել: Ամեն դեպքում, այդ կառույցում որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, եւ եթե որեւէ մեկը որեւէ տարբերակի վրա վետո դնի, ապա որոշում չի կայացվի: Մինչ այդ նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով»:

Ու քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետեւաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից միանշանակ Հայաստանն է ճիշտ, սակայն այստեղ առկա են նաեւ քաղաքական նյուանսներ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս