Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի ունեցվածքը 8 մլն դրամով ավելացել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցը անցած տարի 8 մլն դրամով ավելացել է: Ըստ պաշտոնական հայտարարագրի` եթե 2016 թվականին Մուշեղյանն ունեցել է 12 մլն դրամ, ապա 2017-ին այն դարձել է 20 մլն դրամ: Բացի այս, Մուշեղյանը անցած տարում 4 մլն դրամ «այլ եկամուտ» է հայտարարագրել, նաեւ սեփական աշխատավարձը, որ ամսական կազմում է 540 հազար դրամ: Նկատենք, որ Մուշեղյանն ունի մեկ հողամաս եւ Vaz 21 մակնիշի մեկ ավտոմեքենա:

Ի դեպ, Մուշեղյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման «հերոսներից» է: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը գաղտնալսման մեջ ասել էր` «Վաչե», եւ բոլորը կարծել էին, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրած դատավորի մասին է: Բայց ավելի ուշ ԱԱԾ տնօրենը պարզաբանել էր` հայտարարելով, որ նկատի է ունեցել քննչական խմբի ղեկավար «Հրաչին»` Հրաչյա Մուշեղյանին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս