ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել` նշելով, թե Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար:
«Խորհրդարանական դիվանագիտությունը նաեւ արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության եւ պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ եւ լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական եւ փորձառու թիմի հետ բանավեճի եւ փոխգործակցության միջոցով»,- գրել է նա: