Ավտոկայանատեղի` հյուրանոցին. քաղաքապետարանը վաղը որոշում կկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը կգումարվի նոյեմբերի 13-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու նիստի օրակարգում կհաստատվի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը: Բացի այս, հնարավոր է «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տրվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նիստի օրակարգում ընդգրկված է ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու, ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N98-Ա եւ 2010 թ.-ի մայիսի 7-ի N96-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը:

Նաեւ կհաստատվեն Երեւանի ենթակայության համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունները: Ի դեպ, նիստի օրակարգում ներառված է Երեւանի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու եւ հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին հարցերը:




Լրահոս