Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արդեն նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Շահեն Շահինյանը հանդիպել է Կրթության եւ գիտության փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն էլ ռեկտորին հորդորել է պարզապես դիմում գրել եւ հեռանալ: Պատճառաբանությունն էլ եղել է այն, թե երկրում իրավիճակ է փոխվել, եւ պետք է գան նոր կադրեր: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանի հետ:
-Պարո՛ն Շահինյան, ըստմեր տեղեկության` Ձեզ դիմում գրելու մասով հորդորել է ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Մասնավորապես ասել է, որպետք է դիմում գրեք եւ հեռանաք: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նան բան չկա: Նման բան չի եղել: Ինչ ասես, կարող են խոսել: Բայց հո ես եմ եղել, ես գիտեմ` ինչ եմ ասել: Եթե լիներ, ես կբարձրաձայնեի այդ մասին:
-Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը, որ ազատման դիմում գրեցիք:
-Լինում են դեպքեր, երբ մարդը պարզապես առանց խնդրի է հեռանում: Մարդը մի օր այդ աշխատանքին է անցնում եւ մի օր էլ դուրս է գալիս: Մենքսովոր ենք, որ ամեն տեղպետք է խնդիր լինի: Սա իմ անձնական որոշումն է: Հիմա անկեղծորեն եմ ասում` ես դերի մեջչեմ եւ ճիշտն եմ ասում` ինքսորոշել եմ, գրել եմ դիմումը եւ հեռացել աշխատանքից:
-Ձեր որոշման մասին հայտնե՞լ եք կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
-Այդ մասին խոսել ենք: Խոսակցության մեջ առաջարկել եմ, որ երեւի թե ժամանակները փոխվել են, 21-րդ դարը ունիիր պահանջները եւ, ընդհանրապես, կառույցների ղեկավարները պետք է ունենան այլ ունակություններ, լինեն ավելի ճկուն եւ երիտասարդ: Այդքանով եզրափակվել է մեր խոսակցությունը: Դրանից հետո դիմում եմ ներկայացրել, որովհետեւ արդեն իմ այս տարիքում ուզում եմ իմ մասնագիտությամբ զբաղվել եւ օգտագործել այն կրթությունը, որը ստացել եմ:
Ռեկտորի աշխատանքը հսկայածավալ ադմինիստրատիվ աշխատանք է, եւ լուրջառողջություն ու մեծ ժամանակ պետք է տրամադրել, որըոր անվերջ է: Օրը 24 ժամը չիհերիքում այս աշխատանքի համար: 8 տարի շարունակ նույնռեժիմով ապրելը ամեն մեկին տրված չէ:
-Ասացիք, որ երիտասարդ կադրեր են պետք, ովքեր ավելի ճկուն կլինեն: Կարող ենք ենթադրել, որ դուք թավշյա հեղափոխությունից հետոինչ-որ բաների հետչե՞ք հարմարվում:
-Թավշյա հեղափոխությունը որեւէ կապ չունի դրա հետ: Այդ դարում ամեն օր աշխարհը զարգանում է, զարգացման պրոցեսիմեջ է: Ժամանակը սկսել է շատ արագ պտտվել, եւ մարդը պետք է հասցնի ե՛ւ ադմինիստրատիվ աշխատանք անել, ե՛ւ զբաղվել ընտանիքի հոգսերով, ե՛ւ շատ այլ հարցեր կան: Հիմա բոլորն էլ թող իմանան, որ ցանկացած կառույցում առաջին մարդը լինելը լուրջ պատասխանատվություն է:
Տեսել եմ շատ եվրոպական երկրների փորձը եւ նկատել եմ, որ շատ կառույցներում ռեկտորի պաշտոնը կարող է նույնիսկ մեկ տարի թափուր մնալ, որովհետու ամեն մեկը չէ, որ համաձայնում է նման լուրջ գործվերցնելիր վրա եւ մտնի այդ ծանրաբեռնվածության տակ: Ինքդ պետք է որոշես` ինչպես դասավորես քո կյանքը, որվերջ ի վերջո ապրես: Հիմա ուզում եմ գոնե օրը մի քանի ժամ զբաղվել իմ մասնագիտությամբ, չես կարող միայն ադմինիստրատի կյանքով ապրել:
-Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել:
-Պատրաստվում եմ լարային ամբիոնում շարունակել իմ պրոֆեսորական աշխատանքը: Կավելացնեմ ուսանողներիս քանակը եւ այլն:
-Այսինքն` Ձեր` ռեկտորի աշխատանքից հեռանալը կապված չէ՞ նրա հետ, որ դուք աշխատել եք նախկին իշխանությունների հետ:
-Ես աշխատել եմ ե՛ւ կոմունիստական հասարակության մեջ, ե՛ւ նոր հանրապետությունում: Այսինքն` ես բոլոր ֆորմացիաներում եղել եմ: Արայիկ Հարությունյանի եւ իմ մեջ երբեւէ որեւէ խնդիր չի եղել: Ինչպես աշխատել եմ նախորդ նախարարների հետ, այնպես էլ շատ լավ աշխատել եմ նրա հետ: Հետագայում էլ մեր հարաբերությունները շատ նորմալ ձեւով կշարունակվեն: Ոչ միայն Արայիկ Հարությունյանի այլեւ բոլոր նախարարների հետոչ մի խնդիր չունեմ:
-Դեռեւս 2014 թվականին մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ դատախազությունը մի շարք բուհերումռեկտորների գործունեության հետ կապված ուսումնասիրություն էր սկսել եւ չարաշահումներ բացահայտել: Այդ ուսումնական հաստատությունների թվում էր նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիան, եւ այդ ժամանակ ռեկտորը դուք էիք:Հնարավո՞ր է, որ այդ չարաշահումների հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
-Չէ: Նման բան չի եղել:
-Թավշյա հեղափոխությունից հետո կոնսերվատորիայում ստուգումներ եղե՞լ են:
-Ոչ մի ստուգումչի եղել, որովհետեւ ընդամենը մի տարի առաջ հերթական ստուգումները եղել ու անցել են:
-Որպես նախկին ռեկտոր` ի՞նչ ակնկալիքներ ունեք ներկայիս ռեկտորի պաշտոնակատարից:
-Ես նրան վաղուց եմ ճանաչում: Վաղուց ունենքշփումներ: Ինքըմեր կատարողական արվեստը ամենաբարձր պահողներից է: Ինքը երգչախումբ է ղեկավարել, իսկ երգչախումբը կոլեկտիվ է: Այսինքն` կոլեկտիվիհետ աշխատելու փորձունի, եւ դա լավ է: Շատ լավ նշանակում է: Շատ մարդկանց անուններ էին շրջանառվում, բայց ես մտորում էի, որ շատ ճիշտ կլինի, որինքը դառնա ռեկտորի պաշտոնակատար:
Հ. Գ. Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դիմել նաեւ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: