Ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո յուրաքանչյուր քաղաքացի ակնկալում է փոփոխություն նաեւ իր կյանքում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Ջուսի հետ պարզելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երգարվեստի ներկայացուցիչների կյանքում Նոր Հայաստանում:
-Ջուս, հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում:
-Երգարվեստի մեջ դեռ բան չի փոխել: Նկատեցի որ տարբեր միջոցառումներին, թեկուզ Հանրապետության հրապարակում, երգում են նույն մադրիկ, ինչպես երգել են անցյալ ժամանակներում: Ամեն ինչ նույնն է մնացել, նույն կազմակերպիչներն ու նույն մարդիկ: Ինձ էլ շատ երգիչների նման չեն հրավիրել «Երեւանի տոն»-ին կազմակերպված համերգին: Ես էլ ունեմ նոր երգ, կոչում է «Երեւան», որն ունի նաեւ տեսահոլովակ:
Սակայն ոչ մի ձայն չկա, երբեք չեն խոսում, որ կարո՞ղ եք երգել այս կամ այն երգը:«Երեւան» երգը երգում եմ փոքր դհոլահարների հետ: Ի դեպ, օրերս կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ-2018»միջազգային մրցույթը: Այնտեղ նույնպես հիսուն դհոլահարների հետ ներկայացրել ենք«Երեւան» երգը: Ես ամեն տեղ ներկայացնում եմ Հայաստանը, բայց դե կառավարական համերգներին չեն կանչում երգիչներին, որոնք ունեն նմանատիպ երգեր: Ընդհանրապես ոչինչ չի փոխվել:
-Արդյոք նոր Հայաստանն այնպիսին է, ինչպիսին դուք ցանկանում էիք տեսնել:
-Դե, հեղափոխությունից մի քանի ամիս է անցել, քիչ ժամանակ է անցել: Միայնկարող եմ ասել, որ ամեն ինչ թանկանում է:
-Օրինակ` ի՞նչն է թանկացել, որը Ձեզ անհանգստացրել է:
-Դե միշտ մայրս է մեր տան առեւտուրն անում, գիտեմ, որ առաջնային անհրաժեշտության մթերքները թանկացել են: Գուցե պետք է բյուջեն լցնե՞ն․․․: Ասում են` աշխատավարձերը, թոշակները կբարձրանան․․․, տեսնենք:
-Նոր Հայաստանում նոր իրավիճակ է, նոր բարքեր են: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն որոշել է հարկային դաշտում ներգրավել նաեւ շուուբիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար, դե՞մ եք, թե՞ կողմ: Կվճարե՞ք հարկեր:
-Հարկ մուծելուն կողմ եմ, բայց եթե դա, օրինակ, որեւէ ընկերություն է կազմակերպում համերգը եւ հենց նա էլ վճարի հարկը:Կամ, օրինակ, ես մենահամերգ եմ տալիս համալիրում, ես դրանից պետք է վճարեմ հարկ:Այսինքն` եթե լինում են գրանցված համերգներ, ապա հարկը վճարելը պարտադիր է:
Սակայն եթեդա այլ առիթ է, օրինակ` ծնունդ, կնունք կամ հարսանիք, ապա ինչպե՞ս պետք է վճարել կամ ՀԴՄ կտրոն տրամադրել. էդ գործընթացը չի վերահսկվում, չի երեւում, թե ով ինչքան գումար է ստանում: Լինում է, երբ առանց գումարի, ընկերական ենք երգում: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ երգիչները շատ գումարներ են վաստակում, օրինակ` մի երգի համար 3000 ԱՄՆ դոլար են վերցնում, բայց Հայաստանում չկա նման բան:Լինում է, երբ երգի համար վերցնում են հիսուն հազար դրամ: ժողովուրդը չի կարող շատ գումար տրամադրել, հատկապես, որ հարսանիքները վարկով են անում: Իսկ Հայաստանից դուրս իհարկե լինում են հարսանիքներ, որոնք արդեն թանկ են վճարվում, օրինակ 25000-ից մինչեւ 50 հազար դոլար են վերցրել:
-Թեկուզ քիչ գումարի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում հարկման պրոցեսը:
-Սխեմա չկա` ում պետք է հարկ վճարես, եթե ես գրանցված չեմ ոչ մի տեղ: Ես այդ հարսանիքին որ երգում եմ, գրանցված չեմ, ո՞նց հարկ վճարեմ:
-Դուք եզակի աստղերից եք, որը վատ չի զգում խոսել իր անձնական կյանքի մասին: Հիմա ի՞նչ կարգավիճակում եք:
-Զրոյական: Անձնական կյանքով չեմ էլ զբաղվում: Հիմա չեմ տեսնում այն հետաքրքրությունը, հետաքրքիր տղամարդ չկա դեռ ինձ համար:
-Ձեր սրտում հիմա անդո՞րր է, թե՞ փոթորիկ:
-Իմ սրտում միշտ փոթորիկ է: Եթե չի լինում, ապա ես գտնում եմ:
-Ձեր կյանքում ե՞րբ եք ապրել ամենամեծ հիասթափությունը:
-Երբ շատ մոտ ընկերուհին դավաճանել է, երբ իմ տղամարդն է ինձ դավաճանել, բայց դա եղել է շատ վաղուց եւ ընդամենը մեկ անգամ: Հիմա բաժանվել ենք:
-Ո՞րն է այս տարվա ձեր ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:
-Կորուստ չունեմ, ինչը շատ լավ է: Այս տարի շատ լավ տարի էր ինձ համար, քանի որ մասնակցել եմ «Թոփ մոդել ԱՊՀ-2018» միջազգային մրցույթին, քսան երկրներից ավելի ներկայացուցիչներ են եղել: Նախատեսված է եւս մեկ համերգՍոչիոմ, որտեղ տարբեր երկրների երգիչներ կլինեն, դա մրցույթ չէ, այլ համերգ է, որին ինձ հրավիրել է շատ հայտնի ոճաբան Գեորգի Կոտը` համաշխարհային ոճաբան, վարսահարդար:
-Մի փոքր խոսենքՁեր կերպարային փոփոխություններից: Ինչո՞ւ եք նման կտրուկ փոփոխություններ արել, ինչի՞ հետ է կապած:
-Փոփոխությունները կապված են իմ բնավորության հետ: Ինձ հաճախ չեն ճանաչում: Իմ վարսահարդար Սերժ Հարությունյանի խորհրդով` միշտ դիմում եմ ոճային փոփոխությունների: Ըստ Ս. Հարությունյանի`արտիստը պետք է միշտ տարբեր լինի, որպեսզի չհոգնեցնի:Երեւի ես միակ արտիստներից եմ, որ նման կրտուկէքսպերիմենտներ է անում մշտապես:
-Տարին գրեթե ամփոփվում է,ի՞նչ կիսատ թողած գործեր ունեք:
-Դուետ պետք է ձայնագրեմ, Աղասի Գեւորգյանի գրած երգը, որը գրել է նաեւ «Հայաստան» եւ «Երեւան» երգերը: Նախատեսվում էնաեւ դուետ երգիչ Սերգոյի հետ, հետաքրքիր տեմբրով, շատ ռոմանտիկ եւ ռուսական ոճի մեջ է լինելու:
Մանրամասները` տեսանյութում