«Հանրապետություն»-ն ու «Ազատ Դեմոկրատներ»-ը վաղը կհայտնեն դաշինքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները կներկայացնեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության և համագործակցության ձևաչափը:

Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքի փլուզումից հետո «Հանրապետություն» կուսակցությունը բանակցում էր «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ։ Կարելի է ենթադրել, որ նրանց բանակցություններն հաջող են ավարտվել; Արդեն վաղը հայտնի կդառնան երկու կուսակցությունների համագործակցության մանրամասները։




Լրահոս