Հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 204 հազար 400 տոննայի դիմաց:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային` տեղեկացնելով, որ հացի արտադրության ծավալների անկումը հետեւանք է մշտական բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման: Ըստ այդմ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության ծավալները:




Լրահոս