Նախագահի հետ մենք սրճել ենք. Սամվել Բալասանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում էր: Նախագահ Սարգսյանը գնացել էր Գյումրի Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվողշենքըտեսնելու:
Բայց նախագահի այցի ժամանակ մի ուշագրավ միջադեպ եղավ: Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: Նախագահը հետ դարձրեց իրեն դիմավորող մարզպետին ու քաղաքապետին՝ այդպես հրաժարվելով նրանց ծառայություններից:
«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան

– Պարո՛ն Բալասանյան, վատ չզգացի՞ք, երբ պարոն Սարգսյանը արգելեց ուղեկցել իրեն:

-Վատ զգալու որեւէ խնդիր չկար, նախագահը եկել էր հստակ ներդրումային ծրագրով:

-Սպասո՞ւմ էիք նման վերաբերմունքի:

-Նախագահի այցը աշխատանքային էր, արարողակարգը նախապես տեղեկացրել էր օրակարգի մասին: Սպասելի էր, որշրջելու է առանց մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցության:

-Ձեզ նվաստացած զգո՞ւմ եք այդ վերաբերմունքից:

-Ոչ, նվաստացած զգալու խնդիր չկա:

-Դրանից հետոի՞նչ արեցիք: Նախագահին տարե՞լ եք հյուրասիրության:

-Դիմավորելուց հետո մենք կրկին հանդիպել ենք արդեն Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում, որից հետո«Արեգակ» ներառական փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից, երիտասարդների հետ երկար նստել ու զրուցել:

– Նախագահը կոնկրետ ի՞նչը մերժեց` Ձեր հյուրասիրությո՞ւնը, թե՞ զբաղեցրած պաշտոնը:

-Նորից եմ կրկնում` նախագահի հետ մենք«Արեգակ» ներառական փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից:

զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս