Արմեն Սարգսյանը Շիրակի մարզպետի պաշտո՞նն է մերժել, թե՞ հյուրասիրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում էր: Նախագահ Սարգսյանը գնացել էր Գյումրի Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվողշենքըտեսնելու:

Բայց նախագահի այցի ժամանակ մի ուշագրավ միջադեպ եղավ: Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: Նախագահը հետ դարձրեց իրեն դիմավորող մարզպետին ու քաղաքապետին՝ այդպես հրաժարվելով նրանց ծառայություններից:

«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին զրուցեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյան

-Պարո՛ն Սարուխանյան, վատ զգացի՞ք, որ նախագահը թույլ չտվեց իրեն ուղեկցել:

-Վատ զգալու ոչինչ չկա: Նախնական իմացել ենք: Պետք չէ նման բաները շահարկել: Իրոքորեւէ խնդիր չկա:

– Սպասելի՞ էր նախագահի այդ քայլը:

-Սպասելի էր այնքանով, որ պարոն Սարգսյանը եկել էր պարզապես Գյումրիով շրջելու: Թույլ չտալը պայմանավորված էր նրանով, թե` դուք ձեր գործերով զբաղվեք, ես եկել եմ պարզապես շրջելու: Դա ավելի շատ մեզ օգնելու համար էր: Այդ ընթացքում պարոն Սարգսյանը մի քանի տեղեր է այցելել: Իրեն ուղեկցել չթողնելու տրամաբանությունն այն էր, որ այդ այցը , որպես էդպիսին, պաշտոնական չընկալվի: Ինքը եկել է իր քաղաքով քայլելու: Եկել էր մեր քաղաք, գնացել էինք բարեւելու: Որեւէ խնդիր չկա: Ամեն ինչի մասին նախապես տեղեկացած ենք եղել: Դրանից հետո, իհարկե, զանգեցին ինձ, տեղյակ պահեցին, ես էլ արդեն միացա իրենց: Հետո նույն ձեւով միացել ենք եւ ճանապարհել իրեն:

-Դրանից հետո ի՞նչ եք արել:

-Գնացել ենք փուռ-սրճարան, շփվել ենք իրար հետ, զրույց ենք ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, հետո պարոն Սարգսյանը մտել է եկեղեցիու գնացել:

-Արմեն Սարգսյանը սրանով Ձեր հյուրասիրությո՞ւնը մերժեց, թե՞ այն պաշտոնը, որը զբաղեցնում եք:

-Որպես այդպիսին, հյուասիրություն չի եղել: Ես չեմ պլանավորել հյուրասիրության հետ կապված ինչ-որ բան: Պաշտոնի հետ կապված կարող եմ ասել, որ ինքը դրանով մի բան էլ օգնեց ինձ: Ես երեկ մի քանի նորանշանակ տնօրենների եմ ներկայացրել իրենց կոլեկտիվներին, եւ դա եղել է հենց այդ ընթացքում: Այսինքն` այդ ժամանակ կարողացա անել այն գործերը, որոնք պլանավորված էին: Ինքն էլ ասաց` ես քայլելու եմ, դուք Ձեր գործերին նայե՛ք: Չէր ուզում մեզ զբաղեցներ, որ չկտրվենք մեր աշխատանքից:

Լուսինե Մինասյան




Լրահոս