
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը համոզված է, որ իր հայրենակից Վինիսիուս Ժունիորը մեծ հաջողությունների է հասնելու «սերուցքայինների» կազմում.
«Միշտ հույս եմ ունենում, որ Եվրոպա եկող բրազիլացի ֆուտբոլիստները կհամալրեն լավագույնների շարքերը: Վինիսիուսը շատ երիտասարդ է, սակայն «Ֆլամենգոյից» հեռացել է արդեն մեծ փորձ կուտակած:Կարծում եմ նա պատմություն կկերտի «Ռեալում» և համաշխարհային ֆուտբոլում: Նա ժամանակակից ֆուտբոլիստ է, հիանալի դրիբլինգ ունի, հետևողական խաղ է ցուցադրում և թույլ կողմեր չունի»,- Կառլոսի խոսքը մեջբերել է Marca-ն: