
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը:
Նա պոկում վարժությունում առաջինը պատվիրել էր 200 կգ, որն առանց դժվարությունների կարողացավ գլխավերևում պահել: Երկրորդ մոտեցմամբ Մինասյանը բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ: Իսկ երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 կգ, որը, ցավոք, չկարողացավ պահել գլխավերևում: