Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի էր դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Նա պոկում վարժությունում ցույց է տվել 205 կգ արդյունքը` նվաճելով փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Մինասյանն առաջինը գլխավերևում պահեց 240 կգ-ը: Երկամարտում Միասյանը գրանցել է 450 կգ արդյունքը ու դարձել աշխարհի փոխչեմպիոն:




Լրահոս