ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գ. Լուսավորչի փողոցում

Թավշյա հեղափոխության դրական պատառիկ. ոստիկանն օգնում է վարորդին՝ հրելով «հանգած» մեքենան:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` օրենքով սահմանված կարգով ժառանգության ընդունումն ինչպե՞ս է տեղի ունենում:

Լիաննա Իսրայելյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն` քաղաքացու մահից հետո մնացած գույքի նկատմամբ առաջին հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները, իսկ ժառանգատուի թոռները ժառանգում են միայն ներկայացման իրավունքով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդվածի 1-ին կետի` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Միաժամանակ հայտնում ենք, որ ժառանգությունն ընդունվում է` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին կետի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարը ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը եւ վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լինում ենք դեպքեր, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:

 

 

 

ՀԱՐՑ. Ապրում եմ բարեկամիս տանը, բնակարան եւ սեփականություն չունենք: Խնամքիս տակ ունեմ 2 երեխա` մեկը դպրոցական է, մյուսը` 2-րդ կուրսի ուսանող: Չեմ աշխատում: Խնդրում եմ` ասեք` օգնություն, նպաստ կամ որեւէ այլ աջակցություն ստանալու իրավունք ունե՞մ:

Ժամկոչյան Օֆելյա (տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Կառավարության 25.01.2018թ.-ի N 61-Ն որոշմամբ` 2018թ. ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով:
Խորհուրդ է տրվում հաշվառման համար դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն` ներկայացնելով ճշգրիտ եւ ամբողջական փաստաթղթեր, որից հետո ձեռք բերած անապահովության գնահատման միավորով կորոշվի Ձեր ընտանիքին ընտանեկան նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն կամ այլ օգնություն հատկացնելու իրավունքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում:




Լրահոս