Լեոնարդո ԴիԿապրիոն, ինչպես հայտնի է, թուլություն ունի կամ նախկինում ուներ մանեքենուհիների նկատմամբ:): 2000 թվականից մոտ հինգ տարի ամերիկյան դերասանը սիրային կապի մեջ է եղել բրազիլուհի մոդել Ժիզել Բունդխենի հետ, այնուհետեւ նրա սիրելին է դարձել կրկին մոդել Բար Ռաֆայելին: Բարի հետ խզելով կապերը` Լեոն մեկ տարի հանդիպել է ռուս մոդել Աննայի հետ` 2010-ին կրկին միանալով առաջին գեղեցկուհուն:):
Նույն թվականի մարտին Բարն ու Լեոն հայտարարել են իրենց բաժանության մասին, ամռանը կրկին վերսկսել հարաբերությունները` մտադրվելով ամուսնանալ: Blake Lively and Leonardo Dicaprio Պսակադրությունն, իհարկե, չի կայացել, ավելին` 2011 հունիսից Լեոնարդոն սկսել էր հանդիպել դերասանուհի Բլեյք Լայվլիի հետ:
ԴիԿապրիոյի երկրպագուհիները կրկին կարող են հանգիստ շունչ քաշել, դերասանուհու երկրպագուներն էլ` ուրախանալ:): Հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է` միասին դիմանալով ընդամենը 5 ամիս: Լուրը երկու կողմն էլ հաստատել է` հավելելով` “մնում են լավ ընկերներ”։